-
08.11.2020|
18:48
«Շնորհավորանքներս Ջո Բայդենին և Քամալա Հարիսին: Ջո, մենք մոտ 40 տարվա երկար ու ջերմ անձնական հարաբերություններ ունենք, և ես ճանաչում եմ քեզ որպես Իսրայելի մեծ ընկերոջ: Ես հույս ունեմ համագործակցել երկուսիդ հետ` հանուն ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև առանձնահատուկ միության հետագա ամրապնդման»:
-
08.11.2020|
18:46
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հունվարի 20-ին` պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո նախատեսում է մի շարք հրամանագրեր ստորագրել: Բայդենը պատրաստվում է չեղարկել Դոնալդ Թրամփի մի շարք նախաձեռնություններ՝ տեղեկացնում է The Washingtwn Post-ը:
-
08.11.2020|
18:45
Եվ Եվրամիությունը, և Թուրքիան գիտեն, որ միությանը միանալու բանակցությունները «ոչնչի չեն բերի»՝ հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը` ավելացնելով, որ ինքը Թուրքիային չի տեսնում միության կազմում առաջիկա 30 տարում, գրում է ahvalnews.com կայքը:
-
08.11.2020|
18:43
Ես հաղթել եմ ընտրություններում՝ ստանալով 71 միլիոն «օրինական ձայն», թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «71 միլիոն օրինական ձայն: Ավելին, քան երբևէ ստացել է գործող որևէ նախագահ»,- գրել է Թրամփը:
-
08.11.2020|
18:42
Ընտրողներն ինձ ռեկորդային թվով՝ 74 միլիոն ձայն են տվել, հայտարարել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ժողովրդին հղած ուղերձի ժամանակ:
-
08.11.2020|
18:41
Wargonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը Շուշիից անդրադարձել է քաղաքում է քաղաքից դուրս տեղի ունեցող մարտական գործողություններին: Պեգովը նշել է, որ քաղաքում և ծայրամասերում մարտեր են ընթանում, ոչ ոք չի ժխտում և չի ժխտել, այդպես է արդեն մի քանի օր:
-
08.11.2020|
18:39
Իրանի նախագահ Հասան Ռուհանին ԱՄՆ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի նախագահական ընտրություններում հաղթելու հայտարարությունից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն հնարավորություն է ստացել ուղղելու անցյալի սխալները:
-
08.11.2020|
18:35
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից։
-
08.11.2020|
18:33
Թուրքիան մտադիր է մեծացնել ճնշումը ԱՄՆ նոր վարչակազմի վրա՝ ձգտելով ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնմանը՝ հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը:
-
08.11.2020|
18:32
ՊԲ N ստորաբաժանման և Քաշաթաղի շրջանի մի խումբ պահեստազորայինների և աշխարհազորի հետ, այսօր առավոտյան Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել ենք գրոհի, հայտնում է Բերձորի վարչական շրջանի ղեկավարը: